Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը  խորհրդարանի նիստում խոստացել է անհանդուրժող լինել բացակա գործընկերների փոխարեն քվեարկող պատգամավորների նկատմամբ:

Այսօր` փետրվարի 27-ին, մեկնարկած քառօրյայի սկզբում, երբ ԱԺ-ն քվեարկում էր նախորդ քառօրյայից մնացած մի քանի նախագծեր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ընթերցեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի 61 հոդվածը, որ պահանջում է, թե պատգամավորը պետք է քվեարկի միայն իր փոխարեն: «Ժառանգության» պատգամավորը Նիկոյանին կոչ արեց անհանդուրժող գտնվել այդ հարցում:

«Ես անհանդուրժող եմ գտնվելու, ամեն մեկդ քվեարկեք ձեր փոխարեն»,- արձագանքեց Նիկոյանը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը ստուգումներ էր սկսել հանրապետական մի շարք պատգամավորների, այդ թվում` Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի կողմից, ուրիշի փոխարեն քվեարկելու փաստով: