Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում հենց այս պահին ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ 69 կգ քաշային կարգում հանդես է գալիս Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը: 19-ամյա հայ մարզուհին պոկում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի: Առաջին մոտեցման ժամանակ նա բարձրացրեց 115 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ` նա ձախողվել է, սակայն երրորդ մոտեցման ժամանակ նա իրեն է ենթարկել 119 կիլոգրամանոց ծանրաձողը եւ նվաճել ոսկե մեդալը: Երկրորդ տեղը՝ 118 կգ արդյունքով, գրավել է Ռուսաստանի ներկայացուցիչ Օքսանա Սլիվենկոն, իսկ երրորդ տեղում Մարոկկոն ներկայցնող Շաոլին Ժանգն է եղել:

Այս պահին մարզուհիները մրցում են հրում վարժությունում հաղթողին որոշելու համար: Հուսանք, որ Նազիկ Ավդալյանը կկարողանա հաջողություն գրանցել նաեւ այս վարժությունում ու նվաճել մեծ ոսկե մեդալը: