Ճանաչված ռուս երգիչ Յուրի Անտոնովը հոսպիտալացվել է Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի սրտաբանության բաժանմունք:

Ճանաչված երգիչը, որը վերջերս է նշել իր 64-ամյակը, հիվանդանոց է տեղափոխվել շտապ կարգով, եւ բժիշկները նրա մոտ սրտի իշեմիկ հիվանդություն են ախտորոշել:

Ինչպես հայտնում է Life News կայքը, հիվանդության պատճառով հետաձգվել է Անտոնովի շրջագայությունը ԱՄՆ եւ Կանադա:

Ծրագրվում էր, որ նոյեմբերի 28-ին եւ 29-ին նա հանդես էր գալու Նյու Յորքի Millenium սրահում, դեկտեմբերի 4-ին՝ Տորոնտոյում, 5-ին՝ Չիկագոյում: