Երեւանում, փետրվարի 29-ին, ժամը 17.36-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: