Փետրվարի 29-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, ձնակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ապարանից դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ, որոնք ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել Խ. Խաչատրյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 13 ՏՏ 868 համարանիշի ավտոմեքենան:
Նույն օրը, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, ձնակույտի մեջ արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա:
«Հովհաննես Մարտիրոսյան Ճանշին» ՍՊԸ-ի ուժերով ճանապարհի նշված հատվածը մաքրվել է, երթեւեկությունը վերականգնվել, իսկ արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:



























