Արագածոտնի մարզում, այսօր` մարտի 1-ին, ժամը 11.30-ին, հաղորդում է ստացվել, որ Քուչակի գյուղապետ Ա. Գեւորգյանից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում ձյան ծանրությունից Գեւորգ Գեւորգյանին պատկանող ավտոտնակի տանիքը (60 քմ) փլուզվել է ներսում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի 23 ՍՍ 899 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զոհեր եւ տուժածներ չկան: