Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից հանդիսավոր կերպով ներկայացվել է թուրքական լիրայի խորհրդանշանը։

Սակայն թուրքական լիրայի ներկայացումից հետո թուրքական մամուլում եւ սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվել, քանի որ լիրայի նոր խորհրդանշանը կրկնում է հայկական դրամի խորհրդանշանը։

«Երբ թուրքական լիրայի խորհրդանշանը շրջում ես, այն դառնում է հայկական դրամի խորհրդանշանը»,-գրում են թուրքական մամուլում։