Մարտի 4-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հովունի ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով խցանման մեջ է մնացել 6 ավտոմեքենա, որոնցից մեկում հղի կին կա:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական ջոկատը: Հասնելով Մայիսյան գյուղ` մնացած 3 կմ հատվածը փրկարարներն անցել են ոտքով:

Փրկարարների եւ ճանշինի համատեղ ուժերով ավտոմեքենաները, որոնց մեջ եղել է 15 ուղեւոր, դուրս են բերվել խցանումից եւ շարունակել ընթացքը:

Հղի կնոջ՝ 19-ամյա Ալվարդ Սարգսյանի առողջական վիճակը բավարար է, նա բուժօգնությունից հրաժարվել է: