Հայաստանի Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային բնագավառների զարգացման եւ հիմնախնդիրների լուծման գործում ունեցած անձնական ակնառու ավանդի համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Տիգրան Սարգսյանին պարգեւատրել է Ակսել Բակունցի անվան հուշամեդալով: Դա տեղի է ունեցել մարտի 4-ին, ՀՀԿ նախընտրական արշավի շրջանակներում, վարչապետի Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ:

Վարչապետի գլխավորած ՀՀԿ պատվիրակությունը Սիսիանում ծաղիկներ է դրել կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Երեւան վերադառնալու ճանապարհին Տիգրան Սարգսյանի գլխավորած կուսակցական պատվիրակությունը Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ այցելել է Արարատ գյուղում գտնվող սպարապետի տուն-թանգարան: Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նաեւ նրա հիշատակին: