Կադաստրում կատարվել են որակական փոփոխություններ, քաղաքացիները նույնիսկ չէին հավատում, որ Հայաստանում հնարավոր էր կադաստրի նման բարձրորակ աշխատանք: Այդ մասին այսօր` մարտի 7-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով`ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրականացրած ծրագիրը լավագույններից մեկն է կառավարության ծրագրերում: Կադաստրի ծառայություններից, ըստ վարչապետի, օգտվում է մոտ 400 հազ. մարդ:

Կադաստրում ներդրվել է դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ, էլեկտրոնային հաշվառում, թափանցիկ վերահսկողություն;

Նշենք, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 220 մլն դրամի հատկացմանը` նոր ձեռք բերված սերվերի դիմաց վճարում անելու համար: