«Նեվսկի էքսպրես» ուղեւորատար գնացքի վթարի զոհերի եւ վիրավորների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը: Նրա խոսքով, ուղեւորների ցանկում կա երեք հոգի՝ Դերձակյան, Բաբայան եւ Մյասնիկով ազգանունով: Այդ անձինք, ըստ նրա, թերեւս ազգությամբ հայեր են, սակայն ռուսաստանյան անձնագրեր ունեն:
Մինասյանը նաեւ հավելեց, որ դեսպանատանը դեռ չի հաջողվել պարզել՝ տուժե՞լ են այդ մարդիկ երկաթուղային վթարի արդյունքում, թե՞ ոչ: Մինասյանի խոսքով, միայն երկուշաբթի ավելի հստակ տեղեկություններ կլինեն, քանի որ միջադեպի պատճառով ստեղծված իրավիճակը դեռ չափազանց լարված է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի երեկոյան գծերից դուրս էին եկել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թիվ 166 ուղերթի ճեպընթացի 4 վագոններ: Դա տեղի էր ունցել «Ալեշինկա-Ուգլովկա» հատվածում: Վթարի հետեւանքով տասնյակ մարդիկ էի մահացել, հարյուրավորները տարբեր աստիճանի ծանրության վանսվածքներ էին ստացել:



























