Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, մարտի 6-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս գյուղից բերման են ենթարկել 26-ամյա, նախկինում դատված մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտի սկզբին իրենց գյուղում գտնվող մի տան ցանկապատի վրայից գողացել է 12 մ էլ. մալուխ:
Կատարվում է հետաքննություն:




























