«Ժառանգություն» կուսակցությունը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կանանց, որում ասվում է.

«Ժառանգություն» կուսակցությունն ի սրտե շնորհավորում է Ձեզ գարնանամուտը ավետող կանանց տոնի` մարտի 8-ի առթիվ` մաղթելով սեր ժպիտներ, երջանկություն եւ հաջողություններ:

«Կինը կյանքի ծիծաղն է, այն չպետք է փոխվի լացի»,- ասում էր մեծանուն գրող Գրիգոր Զոհրապը:

Կրկնելով Զոհրապի բառերը մաղթում ենք, որ եթե անգամ անցնող տարիներին  եղել են լացի առիթներ, ապագան միայն ծիծաղ պարգեւի` Հայաստանի կանանց ու բոլոր քաղաքացիներին տալով ազատ եւ գեղեցիկ երկիր, հայրենիքում արարելու վստահություն եւ ապրած կյանքի համար հպարտություն»: