Երեկ` մարտի 7-ին, ժամը 22:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Վահագնաձոր գյուղում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հրդեհը բռնկվել է Վահագնաձոր գյուղին հարակից երկաթուղային կայարանի մոտ գտնվող փայտի արտադրամասում, որը, մեր հավաստի տեղեկություններով, պատկանում է Վահագնաձորի գյուղապետ Էդիկ Էվոյանին, այն սակայն չի գործում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ` Վանաձորի եւ Գուգարքի հրշեջփրկարարական ջոկատներից: Այս պահի դրությամբ հայտնի է, որ այրվում է 7*10*4 չափերի արտադրամասը: Ժամը 23:30-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, սակայն մինչ այս պահը հրդեհը չի մարվել: