Նոյեմբերի 30-ի առավոտյան Մախաչկալայում գնդակահարվել է Դաղստանի Մագարամքենդի շրջանի ղեկավար, 35-ամյա Աբրեկ Հաջիեւը:

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 6-ի սահմաններում Իմամ Շամիլի պողոտայում, երբ անհայտ անձինք կրակ են բացել Հաջիեւի մեքենայի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից պաշտոնյան մահացել է տեղում, իսկ նրա վարորդին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, եւ այժմ վրա վիճակը միջին ծանրության է գնահատվում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ-ն, դեպքի վայրում ներկայումս աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, միջոցներ են ձեռնարկվում հանցագործներին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ: