Այսօր` մարտի 8-ին, ժամը 17:52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհի Չափարներ կոչվող տարածքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել` 18:22-ին:
Այրվել են Ա.Սարգսյանին պատկանող խաղողի այգիները` մոտ 1200 քմ մակերեսով:




























