Սյունիքի մարզում, այսօր` մարտի 8-ին, Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Գորիսի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները:
Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 001 ՏՏ 47 պետհամարանիշով (վարորդ Ա.Աբրահամյան) եւ «Howo-Sinatruk» մակնիշի 038 ԼԼ 22 պետհամարանիշով (վարորդ Դ.Պետրոսյան) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «Howo-Sinatruk» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Դ. Պետրոսյանին, ով տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























