Թերթը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչից, որը գտնվում էր Գյումրիում՝ Բրիտանական շաբաթվա բացման կապակցությամբ, հետաքրքրվել է , թե դիվանագետի դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն էին մի ամիս առաջ Հայաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները:

 «Իմ կարծիքով՝ դրական փոփոխություններ անշուշտ, նկատվում են,  օրինակ՝ Հրազդանում կային երկու ուժեղ թեկնածուներ, երկուսի կողմից էլ ուժեղ քարոզարշավ էր իրականացվում: Բայց նաեւ պետք է նշեմ, որ մենք ստացանք զեկույցներ, որոնք փաստում են այն մասին, որ եղել են թերություններ՝ տեղի է ունեցել ձայնի գնում, ընտրակաշառքների բաժանում, ադմինիստրատիվ գործողությունները ճիշտ չեն իրականացվել...սակայն, կարծում եմ, որ այս ամենից դաս կքաղվի, եւ առաջիկա ընտրությունները առավել ժողովրդավար ձեւով կանցկացվեն»,- ասել է տիկին Լիչը: