Թերթը գրում է, որ «Ժառանգություն» կուսակցության համագումարից հետո բազմաթիվ վրդովված զանգեր են ստացվել:
«Ընթերցողները պնդում էին, որ հայրենասիրական ճառերից իր կյանքում ճիշտ հակառակ քայլեր է իրականացնում Րաֆֆիի Հովհաննիսյանը, որի որդին 1991թ. ծնված Վան Հովհաննիսյանը, վաղուց պետք է ծառայեր Հայկական բանակում: Սակայն Պուշկինի անվան դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ԱՄՆ եւ անգամ միտք էլ չունի վերադառնալ Հայաստան եւ ծառայել Հայկական բանակում: Այն, որ Վան Հովհաննիսյանը բնակվում է ԱՄՆ-ում, հաստատեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստյոպա Սաֆարյանը, նշելով, որ «Վանը մանկուց ԱՄՆ-ում է գտնվում»:
Ահա այսպիսին է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենասիրությունը, որը սկսվում է ու ավարտվում է խոսափողի մոտակայքում»,- գրում է թերթը:




























