Մարտի 9-ին, ժամը 11.48-ին «1-03» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Դուրյան փողոցի թիվ 4 տան տանիքում վատացել է բնակչի ինքնազգացողությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկների կողմից անձին ցուցաբերվել է բուժօգնություն, սակայն տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջոկատը:

Փրկարարները տուժած` 59-ամյա Արամայիս Ղազարյանին իջեցրել են տանիքից, այնուհետեւ շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են վերջինիս «Արմենիա» բժշկական կենտրոն: