Մարտի 8-ին ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման է ենթարկվել 44-ամյա, նախկինում դատապարտված Արթուր Ա.-ն, որի մոտ հայտնաբերվել է 10 մլ ծավալով ներարկիչ՝ դեղնավուն յուրահատուկ հոտով հեղուկով:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ Արթուր Ա.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար:
Կատարվում է քննություն:




























