Մարտի 8-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա, նախկինում դատված Արգամ Ա.-ի տնից հայտնաբերել են 1,5 լիտրանոց պոլիէթիլենային տարա` 30 գրամ սպիտակավուն նյութի պարունակությամբ եւ էլեկտրական սալիկի վրա դրված 1,5 լ տարողությամբ տարա` 25 գ սպիտակավուն նյութի պարունակությամբ:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ ըստ Արգամ Ա.-ի հայտարարության, նշված թմրամիջոցն ընկերոջ՝ 43-ամյա, նախկինում դատված Սարիկ Զ.-ի հետ պատրաստել են տարբեր նյութերի խառնուրդից` ներարկման եղանակով իրենց օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:




























