Նոյեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում Ճոճվող կամրջից (Ախթալա գյուղի տարածքում) մարդ է ընկել Դեբետ գետը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայութունից, ժամը 17.50-ի սահմաններում Նեղոց և Շնող գյուղերի սահմանային հատվածում` գետում հայտնաբերվել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Բորիս Գևորգյանի դին: Փրկարարների ուժերով դին դուրս է բերվել գետից և հանձնվել իրավապահ մարմիններին:




























