Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունը պաշտպանելու է անկուսակցական, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանի թեկնածությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ինքը` Ռուբեն Հովսեփյանը, ով Հայաստանի գլխավոր դատախազի եղբայրն է:

Ռուբեն Հովսեփյանը բարձր է գնահատում իր շանսերը, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո համալրելու է ՀՀԿ խմբակցության շարքերը, թեեւ անկուսակցական է:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը նաեւ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել իր հնարավոր մրցակիցների մասին: Մասնավորապես, այդ ընտրատարածքում շրջանառվում են ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի, նախկին պատգամավոր  Մանվել Նազարյանի, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի անունները:

«Բոլորի հետ էլ մոտ եմ, բայց թող առաջադրվեն, հետո կխոսենք»,- նշեց Ռուբեն Հովսեփյանը: