Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ 13-րդ համագումարում ձեւավորեց ՀՀԿ խորհրդի նոր կազմը`  բաղկացած 132 անդամից:

Սերժ Սարգսյանը նշեց, որ այս խորհրդի կազմը ավելի մեծ է, քան նախորդը, սակայն դա է թելադրում անհրաժեշտությունը: Ըստ այդմ, ՀՀԿ խորհրդի կազմում ընդգրկվեցին գործադիր մարմնի բոլոր անդամները, վարչական շրջանի ղեկավարներ, մարզպետներ, նախարարներ, փոխանախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ: Այդ կազմում ընդգրկվեցին նաեւ Տիգրան Արզաքանցյանը, Մհեր Սեդրակյանը եւ այլ հայտնի ու անհայտ դեմքեր: Սերժ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ վաղը կեսօրից Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունենալու խորհրդի 1-ին նիստը, որը ընտրելու է խորհրդի ՀՀԿ փոխնախագահներ:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը վերջում մի քանի խնդրանքով դիմեց իր  կուսակիցներին: Մասնավորապես ամենահետաքրքիր խնդրանքը այն էր, որով Սերժ Սարգսյանը հանրապետական վարորդներին հիշեցրեց, որ Ճանապարհային ոստիկանները կարող են ստուգել  իրենց ԱՊՊԱ կտրոնները եւ կոչ արեց անպայման ունենալ այդ կտրոնը մեքենաների վրա: