Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը դեռ առաջադրվելու որոշում չի կայացել:

ՀՀԿ հերթական համագումարին մասնակցող Ալիկ Սարգսյանը նախ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, ապա նշեց, թե տեղյակ չէ, թե որտեղից են լուրերը, թե ինքը մտադիր է առաջադրվել Արտաշատի ընտրատարածքում: Թեպետ, եթե նախագահը որոշի, պարտավոր է կատարել:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ալիկ Սարգսյանը առաջադրվելու է Արտաշատի ընտրատարածքում, որտեղ առաջադրվելու ցանկություն ունի նաեւ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: