Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-18-րդ կմ-ում, այսօր` մարտի 12-ին, բեռնատար կցորդով ավտոմեքենան շրջվել է եւ փակել ճանապարհի երթեւեկելի մասը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Գորիսի փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարները: Ժամը 18.25-ի սահմաններում «Մերսեդես Բենց aaxor» մակնիշի IR 19063 համարանիշով ավտոմեքենան ուղղվել է, եւ երթեւեկությունը կարգավորվել է: