«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նոյեմբերի 30-ին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային պայմանագիրն արդեն հանաձայնեցված է:
Քաղաքական գործիչն այդպիսի եզրահանգման է եկել՝ ուշադիր հետեւելով կառավարող Հանրապետական կուսակցության՝ նոյեմբերի 28-ին կայացած համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: Ըստ այդմ, Արամ Կարապետյանը հասկացել է, թե Ադրբեջանին են հանձնվելու 5 շրջանները, ապա կհանձնվի 6-րդ շրջանը, իսկ շատ ավելի ուշ լուծվելու է հանրաքվեի հարցը:
«Ես տեղեկություններ ունեմ, որ շրջանային համաձայնագիրը համաձայնեցված է, բայց համաձայնեցված չէ, որ դա լինի մեկ փաթեթում, այսինքն ներառի ազատագրված տարածքներից մեր զորքերի դուրս բերումը, բայց դրա հետ միասին խոսք լինի նաեւ հանրաքվեի մասին»,- ազդարարել է ՆԺԿ առաջնորդը:




























