Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 14-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության  հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` քննարկված հարցերին պատշաճ  եւ օպերատիվ լուծում տալու նպատակով հետեւողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: