Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը դատապարտում է 26 մարդու կյանք խլած ահաբեկչությունը, որ տեղի էր ունեցել Ռուսաստանում: Կազմակերպության ղեկավար Լուիս Մարիա դե Պուչը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին: «Ես հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը ահաբեկչության արդյունքում զոհվածների հարազատներին»,- ասված է Վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում: ԵԽԽՎ ղեկավարը նաեւ հավելել է. «ԵԽԽՎ-ն դատապարտում է ահաբեկչությունը, որը հարվածում է ոչ միայն մեր կազմակերպության արժեքներին, այլեւ Եվրոպայի Խորհրդի երկրների արժեքներին»:
Ճշտված տվյալներով, «Նեվսկի էքսպերսի» կործանումից հետո անհայտ են մնում երկու ուղեւորների ճակատագիրը: Այս պահին հիվանդանոցներում են գտնվում 89 մարդ:




























