Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա` մարտի 16-ի նիստում, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը առաջին ընթերցումով ներկայացրել է «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է ապրիլի 7-ը սահմանել ոչ աշխատանքային օր` այդպիսով հնարավորություն տալով ժողովրդին մասնակցելու Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին նվիրված եկեղեցական արարողություններին:

Կառավարությունը նպատակահարմար չէր համարել օրենքի նախագծի ընդունումը: