Ռուսաստանն առաջարկում է ԵԱՀԿ անդամ երկրների տարածքում հիմնախնդիրների կարգավորման համար միատեսակ սկզբունքներ սահմանել։ Այս մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սեգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Աթենքում տեղի ունեցող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

«Հիմնախնդիրների կանխարգելման եւ կարգավորման համար պետք է որոշիչ քայլեր արվեն։ Ռուսաստանն առաջարկում է սկսել այն բանից, որ ԵԱՀԿ անդամ երկրների տարածքում հիմնախնդիրների կարգավորման համար միատեսակ սկզբուքներ սահմանվեն»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով, ԵԱՀԿ անվտանգության ապահովման համար պետք է ավելի ակտիվ պայքարել ահաբեկչության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։ Լավրովը հայտնել է, որ նիստի ընթացքում մի շարք հռչակագրեր են ընդունվելու, որոնցից մի քանիսի համահեղինակ է նաեւ Ռուսաստանը։