«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Կարինե Հակոբյանը չի մասնակցի ընտրական գործընթացներին:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում Կարինե Հակոբյանը համագործակցության համար շնորհակալություն են հայտնել կուսակցությանն ու Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հայտարարել, որ դուրս է գալիս նախընտրական պայքարից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա պատճառաբանել է հանգամանքով, թե իր համար ընդունելի չի «Ժառանգություն» կուսակցության վերջին շրջանի գործունեությունը:

Կարինե Հակոբյանը մտադիր է նաեւ մամուլի ասուլիս հրավիրել եւ հանրությանը ներկայացնել իր կարծիքը: 

Ի դեպ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ ընտրացուցակում հայտնվել է 41-րդ հորիզոնականում: