Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Աթենքում նախօրեին քննարկել են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամկետների հեռանկարները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Պատասխանելով հարցին, թե ինչի՞ մասին է եղել երկու նախարարների երկխոսությունը, Բալայանը հայտարարել է. «Նախարարները քննարկել են Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամկետները։ Այդ հադիպման ընթացքում ղարաբաղյան խնդրի մասին քննարկումներ չեն եղել»։