Այսօր սկսվում է Եվրամիության «եռյակի» այցելությունը Հարավային Կովկաս: ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը եւ նրան ուղեկցող Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ Կարել Կովանդան եւ Ջոն Քյայերը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին եւ ԵՄ քարտուղարության ներկայացուցիչ Պաոլո Բարոզո, Սիմոսը առաջինը կժամանեն Բաթումի:

Նշենք, որ հաջորդ տարի ԵՄ-ն կնախագահի Իսպանիայի ներկայացուցիչը` Կենտրոնական Ասիայում Իսպանիայի դեսպան Սանտյագո Չամորրոն:

Հարավային Կովկաս այցելության պաշտոնական մասը կսկսվի վաղը, երբ հյուրեը կժամանեն Թբիլիսի: Այստեղ «եռյակը» ներկայացնողները կհանդիպեն Վրաստանի իշխանությունների, մասնավորապես նախագահ Սահակաշվիլիի եւ ԱԳ նախարար Գ. Վաշաձեի հետ: Վրաստանում կքննարկվի այդ երկրում ԵՄ մանդատը երկարաձգելու հարցը:

Բիլդտն ու նրան ուղեկցողները կայցելեն նաեւ Երեւան ու Բաքու: