«Ադրբեջանական „օկուպացված“ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերումը որոշակի ժամկետային շրջանակների մեջ դնելը կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման բանալի»,- այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Աթենքում՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է Հարավային Կովկասի անկայունության հիմնական աղբյուրը եւ այդ երկրների՝ եվրոպական հանրությանը ինտեգրվելու հիմնական խոչընդոտը:

Ինչպես նշել է Մամեդյարովն իր ելույթում, բանակցային գործընթացը սկսել է ակտիվանալ այս տարի՝ ինչպես նախագահների, այնպես էլ արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով:

«Պաշտոնական Բաքուն սատարում է ղարաբաղյան գործընթացի հետագա ակտիվացումը»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: