Հայաստանի ներկայացուցիչը մասնակցելու է վթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռի «սեւ արկղերի» վերծանման գործընթացին: Քաղավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ դեռեւս պարզ չէ, թե ով է մեկնելու Իրան եւ մասնակցելու «սեւ արկղերի» բացմանն ու վերծանմանը: Նշենք, որ վթարի վայրում հայտնաբերվել էին 3 արկղերից 2-ը, սակայն վթարված վիճակում:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են 36 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























