Երեւանում, այսօր` մարտի 23-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում ավտովթար է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճկկ օպերատիվ խումբը: դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայության աշխատակիցները:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Հայկ Ավագյանին պատկանող «ՎԱԶ-2102» մակնիշի 15 ՍԼ 310 եւ Ռուդիկ Հովեյանին պատկանող «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի 29 ՏՏ 550 համարանիշների ավտոմեքենաները:

Փրկարարների ուժերով «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, 24-ամյա Հ. Ավագյանը, ում դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: