Մահացել է «Պրոֆ-մեդիա» ընկերության ղեկավար Ալեքսանդր Վարինը: 44-ամյա Վարինի անժամանակ մահվան պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Վարինը ընկերության ղեկավարն է եղել մոտ 6 տարի: Նա նաեւ Մոսկվայի մշակույթի եւ արվեստների պետական համալսարանի «Կառավարումը ԶԼՄ-ներում» ֆակուլտետի դեկանն էր, Ռադիոյի ռուսաստանյան ակադեմիայի նախագահը, Հեռարձակողների ազգային ընկերակցության փոխնախագահը: Տեղեկատվական ոլորտի բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:




























