Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ամենամյա ավանդական հարցում է անցկացնում լրագրողների շրջանում՝ լավագույն 10 մարզիկներին բացահայտելու համար, հայտնում է Sportinfo.am գործակալությունը: Այս տարի հավակնորդների ցանկում են 23 մարզիկներ, որ արժանապատվորեն ներկայացրել են Հայաստանը միջազգային ասպարեզում:
Այդ 23 մարզիկներն են Հովհաննես Դավթյանը (ձյուդո), Համբարձում Տոնոյանը (ձյուդո), Արթուր Սրապյանը (ձյուդո), Անդրանիկ Հակոբյանը (բռնցքամարտ), Ռոման Ամոյանը (հունահռոմեական ըմբշամարտ), Առաքել Միրզոյանը (ծանրամարտ), Տիգրան Գ. Մարտիրոսյանը (ծանրամարտ), Հռիփսիմե Խուրշուդյանը (ծանրամարտ), Նազիկ Ավդալյանը (ծանրամարտ), Նորայր Բախտամյանը (հրաձգություն), Ռուսլան Բասիեւը (ազատ ըմբշամարտ), Ժիրայր Հովհաննիսյանը (ազատ ըմբշամարտ), Էդգար Ենոքյանը (ազատ ըմբշամարտ), Յուրի Պատրիկեեւը (հունահռոմեական ըմբշամարտ), Արսեն Ջուլֆալակյանը (հունահռոմեական ըմբշամարտ), Լիլիթ Մկրտչյանը (շախմատ), Վաչիկ Վարդանյանը (սամբո), Աշոտ Դանիելյանը (սամբո), Վահան Հովհաննիսյանը (սամբո), Դավիթ Խաչատրյանը (սամբո), Ժաննա Վարդանյանը (սամբո), Արման Երեմյանը (թաեքվոնդո), Սառա Գեբերտը (առագաստային սպորտ):
Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ընտրելու են նաեւ 2009թ. մրցաշրջանի լավագույն թիմին: Ցանկում հայտնվել են Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, «Միկա» տղամարդկանց շախմատային ակումբը, Ծանրամարտի Հայաստանի հավաքականը, «Հատիս» բասկետբոլային ակումբը, շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները:
Հարցման արդյունքները պարզ կլինեն դեկտեմբերի կեսերին:




























