Արգենտինական «Նյուելզ օլդ բոյս» ակումբի հարձակվող Խոակին Պողոսյանը իր խաղով շարունակում է հիացնել ֆուտբոլասերներին։ Հիշեցնենք, որ Արգենտինայի առաջնության վերջին փուլում ուրուգվայահայ մարզիկը դարձավ միակ գոլի հեղինակը եւ «Կոլոնա»-ի հետ խաղում հաղթանակ բերեց իր թիմին։ Տաղանդավոր ֆուտբոլիստի խաղն աննկատ չի մնում նաեւ Արգենտինայից դուրս, ինչի կապակցությամբ հայտնի Goal.com-ը անդրադարձել է ֆուտբոլիստի կարիերային եւ խաղերին։

Աղբյուրը նշում է մարզիկի ֆիզիկական տվյալները (հասակը 197 սմ)՝ ընդգծելով, որ «նա ունի բարձր տեխնիկա։ Սակայն զարմանալի է, որ Խոակինը այդպես էլ չխաղաց Ուրուգվայի ազգային պատանեկան, երիտասարդական հավաքականներում։ Սա աննխադեպ երեւույթ է»։

Հիշեցնենք, որ «Նյուելզ օլդ բոյս»-ում Պողոսյանը հանդես է գալիս վարձավճարով, որը պատկանում է ուրուգվայական «Սեռո»-ին։ Արգենտինական ակումբը խաղացողին մի տարվա վարձակալությամբ էր։ Աղբյուրը նաեւ հաղորդում է, որ «արգենտինական ակումբը առանց մտածելու կգնի տրանսֆերային խաղացողին»։ Այս շաբաթ Պողոսյանը հայտնվել էր բոլոր արգենտինական պարբերակաների էջերում։ Հարձակվողը 16 խաղում խփել է 9 գնդակ, որից 4-ը գլխով։ Այդ պատճառով հարց է առաջանում. «Արդյո՞ք աշխարհի առաջնությանը Ուրուգվայի հավաքականի մարզիչը նրան կընդգրկի թիմի կազմում»։

Ընդգծենք, որ Պողոսյանին ցանկանում է գնել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ 90 տոկոսով արդեն լուծված է Խոակին Պողոսյանին մեր հավաքական բերելու հարցը։ «Եթե ոչ մի արտասովոր բան չլինի, նա կդառնա Հայաստանի հավաքականի խաղացող», ասել է Հայրապետյանը։