Կանանց Եվրոպայի գավաթի 2009/10 թթ. խաղարկության շրջանակներում Երեւանի «Միկա» մարզահամալիրում քիչ առաջ ավարտվեց Երեւանի «Հատիս» եւ հունական «Աթինաիկոս» կանանց բասկետբոլային ակումբների մրցավեճը: Հայկական թիմը պարտվեց 87:79 հաշվով: Հայկական թիմը, չնայած պարտությանը, հրաշալի տպավորություն թողեց եւ այսօր, կարելի է ասել, մտել է եվրոպական գրանդ-ակումբների շարքը:
Հիշեցնենք, որ «Հատիսը» մեկնարկային խաղում էլ հանդիպել էր հունական «Աթինաիկոս»-ին եւ պարտություն կրել 105:54 հաշվով: Դրանից հետո սակայն հայկական թիմը կարողացավ ուշքի գալ եւ փայլուն հաղթանակներ տանել ռուսասկան «Չեվակատայի» եւ թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ, ընդ որում թուրքական թիմին, որ համարվում է Եվրոպայում լավագույններից մեկը, հայ բասկետբոլիստուհիները հաղթեցին հենց իրենց դաշտում 87:64 հաշվով:
Ի դեպ, ուրախալի էր, որ «Միկա» մարզահամալիրում հայ բասկետբոլիստուհիների ախղը դիտելու համար մի քանի հազար մարդ էր հավաքվել, որոնք եկել էին ոգեւորելու մեր թիմին: Նման բան, անգամ հին մարզասերները, չէին հիշում:




























