Երեւանի Մաշտոցի պուրակում ոստիկաններ-«կրպակներ ապամոնտաժող բրիգադ» լուռ հակամարտությունը շարունակվում է:

Ոստիկանները հսկում են կրպակների տարածքը, որպեսզի կրպակներն «ապամոնտաժող բրիգադի» անդամները չկարողանան մոտենալ կրպակներին:

«Ապամոնտաժողների բրիգադը» փոխարինվել է նոր 8 հոգանոց խմբով, որոնք վճռական են տրամադրված եւ պատրաստ են առաջին իսկ հնարավորության դեպքում ապամոնտաժել կրպակները:

Ապամոնտաժողների բրիգադի անդամ, ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանի խոսքով, իրենց պայքարը ի վերջո արդյունք է տալու, քանի որ հասարակության մեջ ավելանում է ինքնորոշված քաղաքացիների թիվը, իսկ ոստիկանության գործողությունները վարկաբեկում են իշխանություններին:

Բացի այդ, Մաշտոցի այգում շարունակվում է բնապահպան ակտիվիստների նստացույցը: Նրանք համոզված են, որ ոստիկանությունն ի վերջո տեղի է տալու, քանի որ իրենց պայքարն արդար է եւ հետեւողական:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի