Հին աշխարհի շատ ազդեցիկ թիմեր այսօր ցանկանում են իրենց կազմում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» եւ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբինյոյին: Սակայն, մեղմ ասած, այլ կարծիքի է Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը: «Կայզեր» Ֆրանցը բրազիլացուն խիստ քննադատության է ենթարկել՝ նշելով, որ Ռոբինյոն թող կրկեսում ելույթ ունենա: Խոսելով Բրազիլիայի հավաքականի մասին՝ «Կայզեր» Ֆրանցը նշել է, թե բրազիլական ընտրանին միայն մեկ հարձակվող ունի՝ Լուիշ Ֆաբիանուն, որն իր ետեւում ունի Կակա, որն ավելի հետ քաշված է խաղում: «Հնգակի չեմպիոնները նաեւ Ռոբինյո ունեն, որը թիմային խաղացող չէ, եւ վատ չէր նայվի կրկեսում»,- ասել է Բեկենբաուերը:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























