News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գծով 5-րդ դատարանում վերսկսվել է Դիարբեքրից ընտրված անկախ կին պատգամավոր Լեյլա Զանայի դեմ բացված դատական գործը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ դատախազը Լեյլա Զանայի 9 տարբեր ելույթների համար պահանջել է նրան դատապարտել 55 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական կառույցի (PKK-խմբ) քարոզչության եւ կառույցի անդամ լինելու մեղադրանքով։

Նշենք, որ դատարանը 2008-ի դեկտեմբերի 4-ին Լեյլա Զանային դատապարտել էր 10 տարի ազատազրկման՝ ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեղադրանքով, սակայն վճռաբեկը չեղյալ էր համարել դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալի պաշտպանությունը դատարանում թերի է իրականացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ