News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Բրիտանական հեռուստատեսային տեղեկատվական ITN գործակալությունը տեսառեպորտաժ է ցուցադրել այն մասին, թե ինչպես են Հայաստանում նշում Վարդավառը:

Ռեպորտաժում ցույց է տրվում, թե ինչպես են Երեւանի բնակիչները նշում տոնը քաղաքի փողոցներում եւ Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ:

«Տոնը, որը դարերի պատմություն ունի, հնում կապվում էր հեթանոսական ջրի, սիրո եւ պտղաբերության աստվածուհու հետ, այժմ վերածվել է տոնի, որի ժամանակ մարդիկ ուրախ ժամանակ են անցկացնում եւ նոր ընկերներ ձեռք բերում»,-նշվում է ռեպորտաժում:

Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այդ 5 տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:

Աստծո պայծառակերպության տոնը նշվում է Զատիկից 98 օր անց, հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ