News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2012 թ-ի մայիսին 2011 թ-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ԱՊՀ-ի երկրների համեմատ ամենացածր գնաճը՝ կազմելով 0,8 տոկոս: Նշված ժամանակահատվածում ԱՊՀ-ի երկրներում միջին հաշվարկով արձանագրվել է 2 տոկոս գնաճ։

Սպառողական գների առավելագույն աճ արձանագրվել է Բելարուսում՝ 8,5 տոկոս, Ղազախստանում՝ 2,4 տոկոս, Ռուսաստանում՝ 2,3 տոկոս, Տաջիկստանում՝ 2,3 տոկոս։ Այնուհետև հաջորդում են Ղրղզստանը՝ 1 տոկոս, Մոլդովան՝ 1,2 տոկոս և Ուկրաինան՝ 0,4 տոկոս։

Նշված ժամանակահատվածում Ադրբեջանում  սպառողական շուկան էժանացել է 0,8 տոկոսով։ Թուրքմենստանից և Ուզբեկստանից տվյալներ չեն ներկայացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ