News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում ստեղծում է մշակութային փողոց, որտեղ տեղ կգտնեն հայկական, ասորական եկեղեցիներ, հրեական սինագոգ, մզկիթ եւ ալեւիների հոգեւոր տուն՝ ջեմեւի։

Դիարբեքիրի տեղական Güneydoğu GÜNCEL պարբերականի թղթակցի հետ զրույցում Դիարբեքիրի Սուրի շրջանի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հայտնել է, որ Դիարբեքիրի քաղաքապետարանի հետ համատեղ արագորեն աշխատանքներ են ընթանում՝ Սուրիչի թաղամասում «Մշակույթային փողոց» կառուցելու համար։

«Նոր ստեղծվելիք փողոցը սկիզբ կառնի Սուրիչի թաղամասում գտնվող «Չորս ոտքեր ունեցող մինարեթ» մզկիթի մոտից եւ իր մեջ կներառի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, նոր կառուցվելիք սինագոգ, ջեմեւի եւ եզդիների հոգեւոր տուն»,-նշել է Աբդուլլահ Դեմիբաշը՝ շեշտելով, որ ամեն ջանք պետք է գործադրել՝ անցյալում տեղի ունեցած դառնությունները չկրկնելու համար։

Դեմիրբաշի խոսքով՝ բազմալեզու եւ բազմակրոն հասարակության միտքը սա է, որի համար Սուրի քաղաքապետարանը սկսել է վերանորոգել մզկիթ, հայկական եկեղեցի, սինագոգ, ջեւեւի եւ մյուս կրոնական ուղղությունների հոգեւոր կենտրոններ։ «Իհարկե, այս կառույցները վերանորոգելու ժամանակ սխալներ թույլ չտալու համար խորհրդակցում են այդ կրոնների ներկայացուցիչների հետ։ Մեր նպատակն է, որ ամեն ինչ ճիշտ անենք», ասել է Սուրի քաղաքապետը։

Աբդուլլահ Դեմիրբաշը, անդրադառնալով պատմական ողբերգություններին, նշել է, որ «Իթթիհադ վե թերաքքի»-ն (Երիտթուրքեր-խմբ) մեծ ցավեր է պատճառել՝ հարեւանությամբ ապրողներին իրար թշնամացրել եւ փորձել մեկին մյուսի դեմ հանել։

Նշենք, որ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։  Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ