News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնած մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու ճղճիմ փաստին է անդրադարձել թուրքական Radikal պարբերականի սյունակագիր, իրավաբան, Օրհան Քեմալ Ջենգիզը։

«Ադրբեջանն այս օրերին կոլեկտիվ խելագարության մեջ է թավալվում։ 2004 թվականին Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի մի դասընթացների ժամանակ գիշերը կացնով սպանում է նույն շենքում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Հունգարական դատարանի առաջ կանգնած Սաֆարովը պնդել էր, թե սպանությունը կատարել է, քանի որ հայ սպան տրորել է ադրբեջանական դրոշը։ Սակայն հետո պարզ դարձավ, որ դրանից առաջ հայ եւ ադրբեջանցի սպայի միջեւ որեւէ շփում չէր եղել, բացի այդ Սաֆարովը Գուրգենին սպանելուց հետո փորձել է մեկ այլ հայ սպայի եւս սպանել։

Սաֆարովի արածը ատելության հողի իրականացրած սպանություն էր։ Հունգարական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Սաֆարովին, սակայն Ադրբեջանի խոստումներին հավատալով, թե նա պատիժը կշարունակի կրել Ադրբեջանում, նրան հանձնում է Ադրբեջանին։

Բայց ի՞նչ պատիժ։ Ադրբեջանում Սաֆարովին ընդունում են որպես ազգային հերոս, ներում, վերադարձնում պաշտոնին, տուն նվիրում, վճարում հավաքված աշխատավարձը։ Հայ սպային վայրենաբար սպանած Սաֆարովի շուրջ սկսում են հերոսական պատմություններ շրջանառվել։  Եթե սա կոլեկտիվ խելագարություն չէ, ապա ի՞նչ է։ Այժմ այս կոլեկտիվ խելագարության պատճառով ամբողջ Կովկասը սկսում է եռալ եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածությունը արագ աճում է»,-գրել է թուրքական Radikal-ի սյունակագիրը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ