«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 19-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.50 դրամ: Նշենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0.12 %-ով կամ 0.5 կետով:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 3.55 մլն. դոլար: Բոլոր գործարքները կայացել են միեւնույն փոխարժեքով, սակայն առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի առաջարկի փոխարժեքը փոքր-ինչ բարձրացել է:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 403-407 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն, ընդհանուր առմամբ, պահպանում է իր ամուր դիրքերը եւ սակարկվում 1.31 դոլարի մոտ: Շատ բան սակայն կախված է այս օրերին տեղի ունեցող Եվրամիության ղեկավարների գագաթաժողովի ընդունած որոշումներից:
Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարը բարձրացել է ռուբլու նկատմամբ. 1դոլարն արժե 30.7823 ռուբլի:




























